Պլեթանց, Շենին աղբյուր
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Շենին աղբյուր Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Աղբյուրը կառուցվել է 19-րդ դարում։ 20-րդ դարում այն վերանորոգվել է և անխափան գործել մինչև 2023 թ․։ Նույն թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակի մելիքություն)։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 733 մ։ Նկարագրություն
Արցախի Դիզակ գավառի ուշ միջնադարյան և 19-րդ դարի աղբյուրները1 ժողովրդական ճարտարապետության նշանակալի նմուշներ են։ Դրանց ճարտարապետական ու գեղարվեստական առանձնահատկությունները պայմանավորված են Արցախում աղբյուրների նկատմամբ ձևավորված պաշտամունքային յուրահատուկ վերաբերմունքով, որոնց անդրադարձել են բազմաթիվ ազգագրագետներ ու հետազոտողներ։ Հատկանշական են ոգեպաշտության հետ կապվող ավանդույթները, որոնց հիմքում ընկած են ոգի-նմանակների մասին պատկերացումները (դևեր, ոգիներ, հերոսներ և այլն)։ Սուրբ աղբյուրներն ամենից հաճախ կապվում են այլ հավատալիքների հետ, որոնց առկայության դեպքում սովորաբար ակի մոտ կառուցվում են քարե փոքրիկ ջրավազաններ, երբեմն այդտեղ կանգնեցվում են խաչքարեր, որոնց շուրջը նշմարվում են ուխտավորների վառած մոմերի հետքերը։ Սուրբ աղբյուրների կողքին գրեթե միշտ կարելի է հանդիպել նաև սրբացված, ծիսական ծառերի։ Հայ նշանավոր ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությամբ՝ Արցախի հայերը «Մեղք են համարում ջրի վրայ թքել և կամ նախատինքով վերաբերուիլ։ Նորահարսը առաջին անգամ աղբիւրի մօտ գալով, զոհ է բերում նրան ցորեն։ Կիրակի օրերը մոմեր են վառում սուրբ համարուած աղբիւրների առաջ։ Առողջութիւն հայցող հիւանդը մոմեր է վառում, աքաղաղներ զոհում, երկրպագում և աղօթում աղբիւրին»2։
Գյուղական աղբյուրները սովորաբար առանձնանում են իրենց խոշոր չափերով։ Դրանց կառուցվածքի ամենատեսանելի հատվածներում՝ հաճախ հենց ծորակի մոտ, տեղադրվում էին նվիրատվական բնույթի արձանագրություններով սալիկներ, որոնք ոչ միայն հաստատում էին աղբյուրի նվիրատվական նշանակությունը, այլև փոխանցում պատմական արժեքավոր վկայություններ համայնքի կյանքի, սոցիալական հարաբերությունների և կենցաղի վերաբերյալ։
Նման արձանագրությունները գյուղական միջավայրում կոլեկտիվ հիշողության վավերագրեր են, որոնք հաղորդում են ոչ միայն բարերարների և արհեստավորների անունները, այլև հաղորդում են համայնքային արժեքները, ծեսերը, ինչպես նաև նվիրատվության և փոխօգնության ավանդույթները։ Այսպիսով՝ աղբյուրի շուրջ ստեղծված տարածքը դառնում է համայնքային հավաքների, առօրյա շփումների և սոցիալական հարաբերությունների և ծիսակատարությունների հիմնական վայր։
Գյուղական աղբյուրի հատկանշական օրինակ է Հադրութի շրջանի Պլեթանց գյուղի երկկամար աղբյուրը՝ կառուցված կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն կառույցի անկյունաքարերը և կամարները։ Այն ուղղանկյուն հատակագծով, 14,2 մ երկարությամբ, 2,5 մ լայնությամբ և 3,5 մ բարձրությամբ շինություն է, որը կազմված է երկու անհավասար, կամարակապ մասերից։ Եզրային պատերն ունեն 1 մ, իսկ միջանկյալը՝ 0,7 մ հաստություն։ Կամարակապ, թաղածածկ հատվածների խորությունը կազմում է 1,5 մ։ Աջակողմյան կամարակապ հատվածի երկարությունը 3,8 մ է, իսկ ձախ կողմինը՝ 3,5 մ։ Ետնապատի ստորին հատվածում ամբողջ երկայնքով ձգվում է սրբատաշ քարերով կառուցված, 0,8 մ լայնությամբ և 0,5 մ բարձրությամբ նովը, որն անցնում է կամարակապ երկու մասերը անջատող պատի միջով։ Աջ կողմում՝ եզրապատի միջից դուրս է գալիս աղբյուրի ափաձև գուռը (ծորակ)։ Աջակողմյան ետնապատին բացված է միջին չափի, սրբատաշ քարերով եզերված պատրհան՝ նախատեսված ճրագի և ջրամանների համար։ Աղբյուրի նովերը նախատեսված էին կենդանիների ջրարբեցման, ինչպես նաև կենցաղային նպատակների համար։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 19-րդ դարում։ 20-րդ դարում աղբյուրը վերանորոգվել է։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Պլեթանց աղբյուրը, որպես ժողովրդական ճարտարապետության օրինակ, ուսումնասիրվել է ճարտարապետ Մանվել Սարգսյանի կողմից (1986)3։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է սրբատաշ և կոպտատաշ քարերի համադրմամբ։ Պատերն ամրացված են կրաշաղախով։
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Գյուղական աղբյուր Չափերը` երկարությունը
14,2 մ Չափերը` լայնությունը
2,5 մ Չափերը` բարձրությունը
3,5 մ Չափերը` խորությունը, հաստությունը
1,5 մ Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Աղբյուրը կենսական նշանակություն ուներ գյուղի բնակչության համար։ Այն հայկական ուշ միջնադարյան աղբյուրաշինության լավագույն նմուշներից է։
Չափագրություններ
Պլեթանց, Շենին աղբյուր
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ
Հուշարձանի տվյալների թարմացում
1 Ավելի վաղ օրինակներ առայժմ հայտնաբերված չեն։
2 Լալայան Ե․, 1897, էջ 196։
3 Սարգսյան Մ․, 1986, էջ 60-61։
...
Հիմնական մատենագիտություն
Սարգսյան Մ․ - Սարգսյան Մանվել, անձնական արխիվ, Երևան, Կիևյան 1ա, 24։
.
Մ․Ս․, Ռ․Խ․