Դիցմայրի, Թոփ գյուղատեղիի կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ Այլ անվանումներ
Թոփի կամուրջ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 16-17-րդ դարերում։2020 թվականի դեկտեմբերից բնակատեղիի տարածքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Թոփ գյուղ (Չավնդուրի գավառակ) Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Սյունիք, Կովսական, հետագայում՝ Չավնդուրի գավառ։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Դիցմայրի։
Հասցե
Քաշաթաղի շրջան, Կովսական, Դիցմայրի, Թոփ գյուղատեղի Տեղագրությունը
Գտնվում է Բերձոր քաղաքից 65 կմ հարավ։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դիցմայրի բնակավարից 2,2 կմ հարավ՝ Թոփ գյուղատեղի տարածքում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 783 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Ծավ գետի Թոփ վտակի վրա։ Նկարագրություն
Կամրջի կառուցման վերաբերյալ արձանագրություն և պատմական տվյալներ հայտնի չեն։ Ելնելով ճարտարապետական և շինարարական առանձնահատկություններից՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այն թվագրել է 13-րդ դարով1։ Միաթռիչք կամարակապ կամուրջը կառուցվել է տեղական կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։ Նախատեսված է եղել հետիոտնի և սայլերի երթևեկության համար։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
16-17-րդ դարեր Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական, կառուցվածքային հորինվածքի և շինարարական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Կամուրջն ուսումնասիրվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից։ Մանրամասն նկարագրությունը և չափագրությունը հրատարակվել է վերջինիս «Արցախի կամուրջները» գրքում (2009):
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք, կամարակապ
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, որձաքար, կրաշաղախ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է միջին չափերի կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։
Տիպը
Հետիոտնային և սայլակառքի կամուրջ Չափերը` երկարությունը
Անցուղու երկարությունը՝ 15 մ Չափերը` լայնությունը
Անցուղու լայնությունը՝ 3,7 մ Չափերը` բարձրությունը
5 մ Թռիչքի երկարությունը
4,9 մ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
----------------------------
1 Կարապետյան Ս․, 2009, էջ 66։
Չափագրություններ
Դիցմայրի, Թոփ գյուղատեղիի կամուրջ
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի (RAA)
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կարապետյան Ս․, 2009 - Կարապետյան Սամվել, Արցախի կամուրջները, Երևան, 2009։ .
Ս․Դ․