Քարագլուխ գյուղատեղի, զոհված ազատամարտիկների հիշատակի խաչքար-հուշակոթող
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար-հուշակոթող Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Նորակերտ խաչքարը կանգնեցվել է ի հիշատակ 1990-1994 թթ․ Քարագլխի բարձունքի պաշտպանության համար զոհված խնձրիստանցիների և դարձել ուխտատեղի մարտական ընկերների ու համագյուղացիների համար։
2022 թվականի մարտի 24-ից տարածքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար-հուշակոթող
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլխի հարավարևմտյան եզրին գտնվող Խաչին խութ տեղամասում՝ գերեզմանոցի աջ կողմում՝ կաղնու տակ։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1050 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ՝ Շիկաքար լեռան հարավային կողմում։ Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Քարագլուխ գյուղատեղիի Խաչին խութ գերեզմանոցի հյուսիսային կողմում։ Տեղադրված է կաղնու ծառի տակ՝ 13-րդ դարի խաչքարի հարևանությամբ։ Կոթողը կանգնեցված է ոչ մեծ, ցածր պատվանդանի վրա և սահմանազատված է երկաթե չորս ձողերով ամրացված շղթաներով։ Խաչքարի գլխավոր՝ արևմտահայաց ճակատին կլոր, վարդյակաձև խաչարմատից սկիզբ առնող մեծադիր խաչն է, որի ուղղահայաց թևի ստորին հատվածից դեպի աջ և ձախ են տարածվում ավանդական արմավաճյուղերը։ Խաչաթևերի միացման կենտրոնում՝ կարծես շողարձակող նախշազարդի մեջ, փոքր գծախաչ է ուրվագծվում։ Խաչաթևերն իրենց հերթին հարդարված են հյուսկեն նախշերով։ Հորինվածքը ներփակված է վերևում խաչաթևերն ուրվագծող փորածո խաչախորանի մեջ, որից ցած փորագրված է ինըտողանի արձանագրությունը․ «1990-1994 | ՔԱՐԱԳԼԽԻ | ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄ | ՀԱՎԵՐԺԱՑԱԾ | ԽՆՁՐԻՍՏԱՆՑԻ| ԼԵՌՆԱՅԻՆ| ՏՂԱՆԵՐԻ | ՊԱՅԾԱՌ | ՀԻՇԱՏԱԿԻՆ»։
Կոթողի վերնամասը քանդակված է որպես ջարդված, ոչ ամբողջական խաչքար՝ խորհրդանշելով խնձրիստանցի հերոսների անավարտ կյանքը։
Հուշարձանը ներառված չի եղել ԱՀ կառավարության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Պատմական տեղեկանք
Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ խնձրիստանցիների վկայության Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Վարդագույն գրանիտ Տիպը
Հուշակոթող Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Քարագլխի պաշտպանության համար զոհված խնձրիստանցի ազատամարտիկների հարազատների, մարտական ընկերների և համագյուղացիների համար՝ ծառայելով որպես ուխտատեղի և հիշատակի վայր։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․