Լուսանկարը՝ Դմիտրի Եգորովի
Դաշուշեն, Թադևոսի կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Թադևոսի կամուրջ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Թադևոսի կամուրջը կառուցվել է 19-րդ դարի 40-ական թվականներին և անխափան օգտագործվել մինչ 2023 թվականը։ Նույն թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Դաշուշեն (Քարաշեն) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Քարաշեն (Դաշուշեն)։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Քարաշեն

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարաշեն գյուղից 700 մ հարավ-արևելք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 792 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի վրա։
Նկարագրություն
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քարաշեն (Դաշուշեն) գյուղից 700 մ հարավ-արևմուտք` Կարկառ գետի վրա, պահպանվել է երկթռիչք, կամարակապ կամուրջ, որը հայտնի է Թադևոսի կամուրջ անվամբ: Ըստ տեղացիների վկայության՝ 19-րդ դարի 40-ական թվականներին այն կառուցել է Թադևոս Առաքելյանը։ Նա այս գյուղ էր եկել Պարսկահայքի Խոյ գավառի Մահլազան գյուղից և Քարաշենի տանուտերն էր։ Այս մասին մենք տեղեկանում ենք գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող տապանաքարի արձանագրությունից։

Կամուրջը երկթռիչք է: Բացառությամբ կամարի անկյունաքարերի, որոնք իրականացված են սրբատաշ կրաքարով, մնացած հատվածները շարված են անմշակ քարերով և կրաշաղախով: Կամրջի աջակողմյան մեծ թռիչքի (6,44 մ) ներքո հոսում է գետը։ Մյուս թռիչքը (3,03 մ) չի նախատեսվել գետանցման համար։ Այն հնարավորություն է տվել հարթ անցուղի (լայնությունը՝ 3,53 մ) ստեղծելուն, որի արդյունքում կամրջի ընդհանուր երկարությունը կազմել է շուրջ 15 մ:

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ գյուղացիների վկայության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 19-րդ դարում

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2009 թվականին ՀՃՈՒ հիմնադրամի կողմից հրատարակված «Արցախի կամուրջները» գրքում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը անդրադարձել է նաև Թադևոսի կամրջին, ներկայացրել չափագրությունը։

Արցախի Հանրապետության Կառավարությանն առընթեր զբոսաշրջության պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից 2011-2012 թթ․ Դաշուշենի տարածքում իրականացվել են հուշարձանների հաշվառման ու վկայագրման աշխատանքներ, այդ թվում նաև կամրջի և հարակից ջրաղացի։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սրբատաշ կրաքար, ավազաքար, գետաքար, կրաշաղախ

Տիպը
Սայլակառքի և հետիոտնի կամուրջ
Չափերը` լայնությունը
Անցուղու լայնությունը՝ 3,53 մ
Չափերը` բարձրությունը
6,30 մ
Թռիչքի երկարությունը
Ունի երկու թռիչք, մեծը՝ 6,44 մ, փոքրը` 3,03 մ։
Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Հուշարձանը պատմական և տնտեսական կարևոր նշանակություն է ունեցել ոչ միայն Քարաշեն գյուղի, այլև Շուշիի գավառի մյուս բնակավայրերի համար։
Չափագրություններ
Քարաշեն (Դաշուշեն), Թադևոսի կամուրջ
Չափագրությունը՝ Աշոտ Հակոբյանի (RAA)

Լուսանկարներ