Հակարի, Կառնակաշի ամրոց
Հուշարձան
Տիպային անվանումը
Ամրոց Հատուկ անունը
Կառնակաշի ամրոց Այլ անվանումներ
Կառնակաշի բերդ, Գառնակաշ, Զինգյանակապ, Ղալալու Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ամրոցի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ։ Ներկայումս պահպանված շինությունների մնացորդները վերաբերում են 11-13-րդ դարերին։ 14-րդ դարում ամրոցը լքվել և հետզհետե ավերվել է։
Սկզբնական պատկանելությունը
Պահպանման միավորի անվանումը
Ամրոց
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Բերձոր գավառ։ Կառնակաշը նաև Սյունիքի Հաբանդ գավառի մաս է կազմել։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Հակարի գյուղ
Տեղագրությունը
Գտնվում է Բերձոր քաղաքից 29 կմ հարավ-արևելք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հակարի գյուղից 4 կմ արևելք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 830 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Հակարի գետի ձախակողմյան Զանքանակյան (Զինգյանակապ) վտակի ձախ ափին։ Նկարագրություն
Արցախի Քաշաթաղի շրջանում՝ Հակարի գետից և նույնանուն գյուղից շուրջ 4 կմ արևելք, Զանքանակյան վտակի ձախ ափին վեր խոյացող թերակղզաձև հրվանդանի վրա պահպանվել են միջնադարյան ամրոցի ավերակներ։ Ամրոցի հիմնադրման վերաբերյալ պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Դեռևս 7-րդ դարում պատմիչ Մովսես Կաղանկատվացին վկայել է այս տարածքում գտնվող Կառնակաշ բնակավայրի մասին։ Ժամանակակից ուսումնասիրողները կարծում են, որ ամրոցը պատկանել է երբեմնի Կառնակաշ բնակավայրին։
Միջնադարում բերդ-ամրոցն ընդարձակվել է։ Պարիսպները հզորացվել են կրաշաղախի և միջին չափի քարերի համակցությամբ։ Բերդը մեզ է հասել ավերակ վիճակում։ Պահպանվել են պարսպի մնացորդներ, կիսաժայռափոր ջրամբարներ, շինությունների հիմնապատեր և քարայր-կացարան։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
11-14-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ կառուցվածքի շինարարական լուծումների, ինչպես նաև տարածքում առկա խեցեղեն իրերի ուսումնասիրության Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Կառնակաշ բնակավայրի առաջին պատմական վկայությունը պատկանում է Մովսես Կաղանկատվացուն (7-րդ դ․)։
Անկախության տարիներին ամրոցի տարածքում դաշտային ուսումնասիրություններ է կատարվել Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Գետաքար, ավազաքար, կրաշաղախ Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են միջին չափերի գետաքարերով, կոպտատաշ ավազաքարով և կրաշաղախով։
Տիպը
Պաշտպանական ամրություն Պահպանվածությունը`
Ավերակ
Արժևորումը
Կառնակաշի ամրոցն Արցախի և Սյունիքի հարավային գավառների կարևոր պաշտպանական հենակետերից մեկն է եղել։ Այն գտնվում էր միջնադարյան Սյունիքն Արցախին կապող ճանապարհներից մեկի վրա։ Լուսանկարներ