Մեծ Թաղեր, Մակուն կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Մակուն կամուրջ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1890 թվականին, անխափան գործել մինչև 2020 թվականի հոկտեմբեր։ Այնուհետև գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի տարածքում կատարվել են հողային աշխատանքներ, ինչի արդյունքում կամուրջն ավերվել է։

Սկզբնական պատկանելությունը
Մեծ Թաղեր

Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ (հետագայում Վարանդայի և Դիզակի մաս է կազմել)։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մեծ Թաղեր։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մեծ Թաղեր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մեծ Թաղեր գյուղի հարավային եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 787 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ձախակողմյան վտակի վրա։
Նկարագրություն
Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի հարավային մասում` Իշխանագետի ձախակողմյան վտակներից մեկի վրա, գտնվում էր միաթռիչք մի կամուրջ։ Ըստ կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված արձանագրության՝ այն կառուցվել է 1890 թվականին․ «Յիշատակն | է Ղազար Յ|արութ(իւ)ն Բէ|ջանե(ա)նց, 1890»1։ 
Տեղի բնակչության կողմից կամուրջն ստացել է Մակուն անվանումը։

Կամրջի շինարարական արձանագրությունը կրող քարը ժամանակին ընկել է իր նախնական տեղից և նույն գյուղում բնակվող գեղանկարիչ Արծիվ Լալայանի կողմից տեղափոխվել է ԽՍՀՄ մարշալ Արմենակ Խանփերյանցի անունը կրող թանգարան (Մեծ Թաղեր)։

Կամուրջը նախագծվել և կառուցվել էր հետիոտնի, ինչպես նաև սայլակառքերի համար։ Միաթռիչք է, անցումն իրականացվել է կամարակապ հորինվածքով։ Հիմնական շարվածքն իրականացված է տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Կամարի եզրաքարերը մշակված են եղել, դրանցից պահպանվել են մի քանիսը։
Կամուրջն իր նպատակին ծառայել է մինչև 2020 թվականի հոկտեմբերը։ Այնուհետև գյուղը բռնազավթվել է ադրբեջանցիների կողմից, որից հետո հիմնահատակ ավերվել է։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ հավաստի փաստաթղթի
Ըստ կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված հիշատակագրական արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Կամուրջն ուսումնասիրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և ներկայացրել իր «Արցախի կամուրջները» (2009) գրքում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք, կամարակապ

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, թերթաքար, կրաշաղախ

Չափերը` երկարությունը
8,8 մ
Չափերը` լայնությունը
3 մ
Չափերը` բարձրությունը
3,7 մ
Թռիչքի երկարությունը
5,15 մ
Պահպանվածությունը`
Ավերվել է 2021 թվականին
Արժևորումը
Պատմական և տնտեսական կարևոր նշանակություն է ունեցել Մեծ Թաղեր գյուղի համար։
----------------------------
1Կարապետյան Ս․, 2009, էջ 40։

Չափագրություններ
Մեծ Թաղեր, Մակուն կամուրջ
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի (RAA)

Լուսանկարներ
Գրչանկարներ