Ջրաբերդ, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 19-րդ դարում, գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես գյուղական ակումբ։ Գյուղը մեծապես տուժել և հայաթափվել է 1991-1993 թթ․ «Օղակ» գործողության ժամանակ, որի պատճառով հրդեհվել է գյուղը և վնասվել եկեղեցին։ Անկախության շրջանում եկեղեցին չի գործել։ 2020 թվականի հոկտեմբերից Ջրաբերդ գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Մյուլքուդարա (Ջրաբերդ) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի 
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ (հետագայում՝ Դիզակ)։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ջրաբերդ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Առաքել համայնք, գյուղ Ջրաբերդ

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 9,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ջրաբերդ գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1240 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի հյուսիսային հովտում՝ գետից 35 կմ հյուսիս:
Նկարագրություն
Հադրութի շրջանի Ջրաբերդ1 գյուղի կենտրոնական հատվածում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Կառուցման վերաբերյալ վկայություններ չեն պահպանվել, սակայն ըստ ճարտարապետական ոճի և շինարարական առանձնահատկությունների՝ վերագրվում է 19-րդ դարասկզբին։ Եկեղեցու հարավային պատին՝ լուսամուտից ներքև, ագուցված է 17-18-րդ դարերին բնորոշ գեղաքանդակ և խաչազարդ, օրորոցաձև տապանաքարի մի բեկոր։ Հավանաբար հնում այստեղ եղել է մեկ այլ սրբատեղի։

Եկեղեցին կառուցվել է բացառապես տեղական կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։ Ուղղանկյուն հատակագծով, թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով։ Սրահից առանձնացած նեղ խորանի հարավային պատին կա մեկ ուղղանկյուն պատրհան։ Ավանդատների մուտքերի կողմից դեպի բարձրադիր բեմ և խորան են բարձրանում եռաստիճան սանդուղքներ։ Հյուսիսային պատին՝ կիսակամար վերնամասով խորշի մեջ, մկրտարանն է։
Թաղածածկը հենված է հարավային և հյուսիսային պատերի և կից զույգ որմնակամարների վրա։
Եկեղեցին լուսավորվում է դեպի ներս լայնացող հինգ լուսամուտներով։ Երեքը բացվում են արևելյան, մեկը՝ արևմտյան, մեկը՝ հարավային ճակատներից։ Արևելյան կենտրոնական լուսամուտը համեմատաբար մեծ է մյուսներից։ Արևելյան երկու փոքրաչափ լուսամուտները լուսավորում են ավանդատները։ Խորհրդային տարիներին հարավային լուսամուտից ներքև բացվել է ավելի մեծ ուղղանկյուն լուսամուտ, որը հետագայում փակվել է։ Միակ մուտքը հարավային կողմից է՝ կենտրոնից դեպի արևմուտք ուղղվածությամբ։ Այն ևս խորհրդային տարիներին ձևափոխվել է, անհետացել է բարավորը, և հայտնի չէ սկզբնական կառուցվածքը։
Սրահը եղել է սվաղված և սպիտակեցված։ Խորհրդային տարիներին կառույցն օգտագործվել է որպես գյուղական ակումբ։ Եկեղեցու արևմտյան կողմում կանգնեցված է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողը։

1991 թվականին «Օղակ» գործողության հետևանքով գյուղը հայաթափվել է և հրդեհվել, որի ժամանակ տուժել է նաև եկեղեցին։ Երկթեք տանիքի ծածկը չի պահպանվել։ 1993 թվականի ազատագրումից հետո գյուղ չի վերականգնվել, իսկ եկեղեցին չի գործել։ 2020 թվականի հոկտեմբերին Ջրաբերդը կրկին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական ոճի և շինարարական լուծումների
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ թաղակապ սրահ է՝ կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, գետաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի հինգ լուսամուտ, որոնցից երեքն արևելյան կողմում են, մեկը՝ արևմտյան, մեկը՝ հարավային։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)

Հարդարանքը
Զուսպ

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
14,5 մ
Չափերը` լայնությունը
7,5 մ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Ջրաբերդ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
119-20-րդ դարերում գյուղը կոչվել է Մյուլքուդարա, անկախության շրջանում վերանվանվել է Ջրաբերդ։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

.
Գ․Բ․