Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Ջրաբերդ, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան
Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կանգնեցվել է 1960-ականներին`1 ի հիշատակ 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում զոհված Մյուլքուդարա (Ջրաբերդ) գյուղի բնակիչների։ Հուշարձանն իր նշանակությունը պահպանել է մինչև 1991 թվականը։ 1991-1993 թթ․ «Օղակ» գործողության ժամանակ գյուղը բռնազավթվել և ավերվել է ադրբեջանական ոստիկանության զորքերի կողմից։ Ռազմական գործողությունների ժամանակ վնասվել է նաև Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանը։ Անկախության շրջանում հուշարձանն ընդգրկվել է Արցախի պատմամշակութային կոթողների պետական ցանկում։ 2020 թվականի հոկտեմբերից Ջրաբերդը կրկին բռնազավթվել է ադրբեջանական զորքերի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Մյուլքուդարա (Ջրաբերդ) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Կոթող
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Սիսական ի Կոտակ գավառ (հետագայում՝ Դիզակի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ջրաբերդ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ջրաբերդ

Տեղագրությունը
Գտնվում է շրջկենտրոն Հադրութ քաղաքից 9,5 կմ հարավ-արևմուտք՝ Քարագլուխ գյուղում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ջրաբերդ գյուղի հյուսիսարևմտյան հատվածում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1240 մ։
Նկարագրություն
Մինչև 2020 թվականի սեպտեմբերը Ջրաբերդ գյուղի հյուսիսարևմտյան եզրին դեռևս կանգուն էր Խորհրդային տարիներին կանգնեցված Հայրենական պատերազմում զոհվածների գրանիտե հուշակոթողը։ Հուշարձանը բաղկացած էր երեք հիմնական հատվածից՝ խարսխից, կամարազարդ պատվանդանից և քառակող, բրգաձև գագաթով կոթողից։ 
Խարիսխը և պատվանդանը կերտվել են դարչնագույն, իսկ կոթողը՝ լաբրադորիտ տեսակի սև գրանիտից։ Պատվանդանի նիստերին պատկերված են Խորհրդային բանակի հնգաթև աստղը և միութենական դրոշը, իսկ ստորին հատվածում փորագրված են պատերազմում զոհվածների անունները։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 1960-ական թթ․

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Գրանիտ (լաբրադորիտ)

Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Հուշակոթող
Պահպանվածությունը`
Միջին (գնդակոծված)

Արժևորումը
Խորհրդային տարիներին՝ ամեն հիշատակի օր, հուշարձանն իր շուրջն էր համախմբում գյուղի բնակիչներին և տարբեր վայրերում հաստատված համագյուղացիներին։
----------------------------
1Հուշարձանի կանգնեցման ստույգ թվականը ճշգրտվում է։