Խնձրիստան, Մելիքի կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Մելիքի կամուրջ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 18-րդ դարի կեսերին, օգտագործվել է մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Այնուհետև գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Խնձրիստան գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչենի իշխանություն և համանուն մելիքություն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնձրիստան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնձրիստան

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 12,8 կմ արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խնձրիստան գյուղի արևմտյան եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակարդակից 944 մ։
Նկարագրություն
18-րդ դարի կեսերին Խնձրիստանի տանուտեր և հետագայում Խաչենի մելիք Միրզախանը  Խնձրիստան գյուղի արևմտյան եզրով հոսող առվի վրա կառուցել է քարաշեն մի կամուրջ՝ նախատեսված հետիոտնի և սայլակառքերի համար։ Տեղացիները, ի պատիվ կառուցողի, այն անվանում են Մելիքի կամուրջ, իսկ թաղամասը` Մելիքանց թաղ։

Այն կամարակապ, միաթռիչք կամուրջ է՝ կառուցված տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Թռիչքի երկարությունը կազմում է 5,15 մ, բարձրությունը՝ 7,80 մ։ Կամուրջը հիմնված է բնական ժայռերի վրա։ Թռիչքն իրականացված է սլաքաձև լայն կամարով։ 20-րդ դարի առաջին կեսին կամրջի 4,80 մ լայնությամբ անցուղին ընդլայնվել է 1,30 մ-ով, ինչի արդյունքում բարելավվել է տրանսպորտային երթևեկությունը:


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի մելիքություն, 18-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական ոճի և շինարարական լուծումների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 18-րդ դարում։ 20-րդ դարի առաջին կեսին տրանսպորտային միջոցների երթևեկության համար կամուրջը լայնացվել է։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանն ուսումնասիրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և մանրամասները ներկայացրել իր «Արցախի կամուրջները» (2009) գրքում1։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք, կամարակապ

Շինանյութը (տեսակը, գույնը)
Գետաքար, ավազաքար, կրաշաղախ

Չափերը` լայնությունը
4,80 մ
Չափերը` բարձրությունը
7,80 մ
Թռիչքի երկարությունը
5,15 մետր
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կամուրջն ունեցել է տնտեսական կարևոր նշանակություն Խնձրիստան գյուղի համար։
----------------------------
1 Կարապետյան Ս․, 2009, էջ 88։

Չափագրություններ
Խնձրիստան, Մելիքի կամուրջ
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի, հրատարակության պատրաստումը` Աշոտ Հակոբյանի (RAA archive)
Լուսանկարներ