Պատարա, Դարպասուտի վանք, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Այլ անվանումներ
Դարպասուտի խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող

Սկզբնական պատկանելությունը
Դարպաս վաճառ (քաղաք)

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա (Պտրեցիք, Բադարա)

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 20 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարայից 6 կմ հարավ-արևմուտք՝ ավելի ուշ առաջացած Լեսնոյ բնակավայրից 1,2 կմ հարավ-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1025 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Պատարա գետի աջ կողմում։
Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Ասկերանի շրջանի Պատարա գյուղից 6 կմ հարավ-արևմուտք՝ ավելի ուշ առաջացած Լեսնոյ բնակավայրից 1,2 կմ հարավ-արևմուտք՝ Դարպասուտի վանքից մոտ 50 մ դեպի հարավ-արևելք։ Այն հայտնաբերվել է 2018 թվականին և ընդգրկված չէ Արցախի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակներում։
Խաչքարի արձանագրությունը

Խաչքարը ուղղանկյունաձև երկարավուն կոթող է, որի ստորին մասում պահպանվել է պատվանդանի մեջ ագուցվելու համար նախատեսված սրածայր հիմքը։ Կենտրոնական հորինվածքը ներփակված է պարանահյուս եզրագոտով։ Հուշարձանի վերնամասում՝ զարդանախշ խորանի ներքո, բողբոջաձև թևերով հիմնախաչն է։ Բուսանախշ խորանից սկիզբ առնելով՝ աջից ու ձախից դեպի հորիզոնական խաչաթևերն է իջնում մեկական պտղաքանդակ։ Ուշագրավ է, որ խաչարմատի աջ և ձախ գալարվող ճյուղերից դեպի հորիզոնական խաչաթևերն են բարձրանում աջից` չափերով փոքր խորաքանդակ խաչ, իսկ ձախից` ավանդական արմավաճյուղեր։ Կոթողի հորինվածքն ամբողջացնում են խաչից ներքև նշմարվող հեծյալի պատկերաքանդակը և ստորին հատվածում եռատող արձանագրությունը։ Վերջինս հրապարակվում է առաջին անգամ1«․․․.Սարգիս կ(ա)նգեց|այ Ս[ուր]բ Խ(ա)չս, Ա[ստուա]ծ ողորմ(ե)|այ որդի.․․․»։
Հեծյալը քանդակված է ձախից աջ ուղղվածությամբ, գլուխը՝ դիմահայաց։ Այլ մանրամասներ տեսանելի չեն։ Խաչքարը մամռապատ է2։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հուշարձանը կերտվել է 12-13-րդ դարերում՝ որպես գերեզմանային կոթող։ 
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Չի ուսումնասիրվել
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին մատենագիտության մեջ տեղեկություններ չկան։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կարմրամոխրագույն ավազաքար

Տիպը
Գերեզմանային կոթող
Չափերը` լայնությունը
90 սմ
Չափերը` բարձրությունը
180 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
35 սմ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի, ինչպես նաև Պատարա գյուղի պատմության, մշակութային ժառանգության ուսումնասիրության համար։
----------------------------
1 Արձանագրության ընթերցումը՝ Սասուն Դանիելյանի։
2 Պատկերագրական վերլուծությունը՝ Աննա Լեյլոյան-Եկմալյանի։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․