Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի (2010 թ․)
Թաղասեռ գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակի խաչքար-հուշարձանը
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար-հուշակոթող Հատուկ անունը
Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը տեղադրվել է 2003 թվականին՝ որպես Արցախյան Ազատամարտում զոհվածների հուշարձան, և իր նպատակին ծառայել ընդհուպ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը։
Լուսանկարը Արմեն Բուդաղյանի
Սկզբնական պատկանելությունը
Թաղասեռ գյուղՊահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ), մինչև 2020 թ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղասեռ։ Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղասեռ։ Տեղագրությունը
Գտնվում է շրջկենտրոն Հադրութ քաղաքից 1,5 կմ հյուսիս-արևմուտք, Թաղասեռ գյուղում։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Թաղասեռ գյուղի կենտրոնում։ Նկարագրություն
Խաչքարը տեղադրված է Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի հարևանությամբ։ Հուշարձանը կանգնեցվել է ի հիշատակ Արցախյան ազատամարտում նահատակված թաղասեռցիների։ Հիմնականում ֆինանսավորվել է Դիզակ հայրենակցական միության կողմից։ Խաչքարի հեղինակն է ծնունդով թաղասեռցի Վալերի Իվանյանը։ Կոթողի բացման արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը։
Համաձայն խաչքարերի դասական պատկերագրության՝ հորինվածքը կազմված է երեք հիմնական հատվածներից՝ վարդյակից, խաչից և քիվից։ Կենտրոնական խաչը պսակված է եռագոտի (երկրաչափական, բուսական և արձանագիր) խորանով։ Ստորին հատվածում՝ կենտրոնական ծաղկած խաչի և վարդյակի միջև, տեղադրված է հաղթական արծիվը, որի համար խաչքարի պատկերագրական մաս հանդիսացող վարդյակը ծառայում է որպես վահան՝ խորհրդանշելով հայրենի մշակույթը և հավատքը պաշտպանող հայ մարտիկին։ Խաչքարի հորինվածքը պսակում է հարուստ զարդաքանդակված քիվը, որի կենտրոնում պատկերված է Սուրբ Հոգին խորհրդանշող աղավնին։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
21-րդ դար Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Խաչքարի ետնամասում փորագրված է կերտման տարեթիվը՝ 2003 թվական։ Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Քանդակագործ Վալերի Իվանյան Պատմական համառոտ տեղեկանք
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կարմրադարչնագույն տուֆ Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Ձեռագործ Տիպը
Խաչքար-հուշակոթող Չափերը` լայնությունը
87 սմ Չափերը` բարձրությունը
3 մ Չափերը` խորությունը, հաստությունը
24 սմ Պահպանվածությունը`
Մինչև 2020 թ․ հոկտեմբերի 10-ը հուշարձանը գտնվում էր լավ վիճակում։ Արժևորումը
Թաղասեռ գյուղի անկախության շրջանի կարևորագույն հուշարձաններից է, որը 2003 թվականից ամեն հիշատակի օր իր շուրջն էր համախմբում թաղասեռցիներին։ ----------------------------
Լուսանկարներ
...
.
Գ․ Բ․