Թաղասեռ, Ղուզեն կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Ղուզեն կամուրջ
Այլ անվանումներ
Երկրորդ կամուրջ, Ղուզեն կետ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 20-րդ դարի 30-ական թվականներին, իր նշանակությամբ օգտագործվել մինչև 2020 թվականի հոկտեմբերը։ Այնուհետև գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Թաղասեռ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Թաղասեռը մաս է կազմել Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառի։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թվականի հոկտեմբեր՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղասեռ

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 1,6 կմ արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Թաղասեռ գյուղի հարավային մասում՝ Ղուզե կոչված տարածքում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակարդակից 846 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Ղուզեն կետ (գետ) սեզոնային գետակի վրա։
Նկարագրություն
Կամուրջը գտնվում է Թաղասեռ գյուղի հարավային մասում՝ Ղուզե կոչված տարածքում՝ սեզոնային սակավաջուր գետակի վրա։ Այն Հադրութ քաղաքը հարավային գյուղերի և Արաքսի հովտի հետ կապող ճանապարհի կարևոր հանգույցներից է եղել։
Կամուրջի շինարարության տարեթվի վերաբերյալ տեղեկություններ չկան, սակայն նույն ճանապարհի վրա գտնվող մեկ այլ՝ 1939 թվականին կառուցված և նույնաոճ ճարտարապետական լուծումներով կամրջի առկայությունը փաստում է, որ սա ևս վերաբերում է նույն ժամանակաշրջանին։

Կամրջի կիսակամար հորինվածքով թռիչքը հենված է երկկողմանի բարձր և հաստ հենապատ խելերի վրա։ Անցուղին ի սկզբանե նախատեսվել է հետիոտների և տրանսպորտային միջոցների համար։ Կառուցված է կոպտատաշ ու կիսամշակ տեղական քարերով, ավազաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն կամարի եզրաքարերը և խելերի դիմային ներքին հատվածները պատերը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 20-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ շինարարական և ճարտարապետական լուծումների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 20-րդ դարի 30-ական թթ․, անխափան գործել մինչև 2020 թվականի հոկտեմբերը։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք, կամարակապ

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կոպտատաշ և սրբատաշ կրաքար, ավազաքար, կրաշաղախ
Չափերը` երկարությունը
13 մ
Չափերը` լայնությունը
6,5 մ
Չափերը` բարձրությունը
7 մ
Պահպանվածությունը`
Լավ

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի հասարակական նշանակության շինությունների և կամրջաշինության պատմության ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ