Առաքել, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Մարիամ Աստվածածին Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1902-1907 թթ․։ Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես պահեստ։ 1991 թվականին խորհրդային և ադրբեջանական միլիցիայի իրականացրած «Օղակ» գործողության հետևանքով գյուղը հայաթափվել է, իսկ եկեղեցին՝ պայթեցվել։ Ազատագրվել է 1993 թվականին։ Ավերված վիճակում շարունակել է ծառայել որպես սրբատեղի։ 2020 թվականի հոկտեմբերից Առաքել գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Առաքել (Առաքյուլ)։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 837 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Արաքս գետից 20 կմ հյուսիս՝ Արաքսի ավազանին պատկանող սեզոնային վտակի ձախակողմյան լանջին։ Նկարագրություն
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Առաքել (Առաքյուլ) գյուղի հյուսիսարևմտյան մասում՝ հին թաղամասի թեքադիր լանջի մի բլրի վրա։ Եկեղեցու կառուցման վերաբերյալ տեղեկությունները տրամադրել են գյուղացիները։ Համաձայն այդ տվյալների՝ այն կառուցվել է 1902-1907 թթ․՝ ծագումով առաքելցի, բաքվաբնակ մեծահարուստ Մակիչ Գրիգորյանի նախաձեռնությամբ և միջոցներով։ Ընդհանուր առմամբ՝ ծախսվել է 30 հազար ոսկեդրամ։
Եկեղեցին ուղղանկյուն հորինվածքով, եռանավ գմբեթավոր կառույց է։ Արևելյան կողմում կիսաշրջան խորանն է, որի երկու կողմերում ուղղանկյունաձև, սովորականից մեծ չափերով ավանդատներն են։ Բեմը չի պահպանվել։ Խորանի երկու կողմերում կամարակապ վերնամասով երկու պատրհան-խորշեր կան։ Կենտրոնական չորս մույթերից սկզբնավորվող կամարների և անկյունային չորս առագաստների վրա է հենվում գմբեթի ութանիստ թմբուկը։ Ունի հարավային, հյուսիսային և արևմտյան կողմերում բացվող երեք մուտք։ Լուսավորվել է ընդհանուր 14 լուսամուտներով, որոնցից չորսը թմբուկի վրա էին, երեքական՝ արևելյան, հարավային, արևմտյան ճակատներին, երկուսը ՝ հյուսիսային ճակատին։ Բացառությամբ արևմտյան ճակատի կենտրոնական կլոր լուսամուտի՝ մյուսներն ունեն կամարաձև վերնամասով մեծ բացվածք։
Եկեղեցու հարդարանքը զուսպ է։ Արևելյան կենտրոնական լուսամուտից վեր՝ արտաքուստ կամարակապ բացվածքում, մի խաչաքանդակ է կերտված։ Հավասարաթև մի խաչ էլ պահպանվել է գմբեթակիր արևելյան կամարի արևմտահայաց ճակատին։ Կառույցի հիմնական շարվածքն իրականացված է սրբատաշ և կոպտատաշ քարերով ու կրաշաղախով, ներսն ամբողջությամբ սվաղված է եղել։
Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ։ 1960-ական թվականներին պատահաբար հայտնաբերվել է եկեղեցու մոտ 200 ֆուտ կշռով պղնձաձույլ զանգը, որը պատրաստվել է 18-րդ դարում Նիժնի Նովգորոդ քաղաքում։ Այն պահվում էր Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում։
1991 թվականի հունիսին խորհրդային և ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության զորքերի (ՕՄՈՆ) կողմից Արցախում իրականացված «Օղակ» գործողության հետևանքով ամբողջությամբ հայաթափված Առաքել գյուղը հրի մատնվեց, իսկ եկեղեցին տանկի ուղիղ նշանառությամբ հրակոծվեց, որի հետևանքով ամբողջությամբ ավերվեց շինության հարավային հատվածը, ինչպես նաև տանիքը գմբեթով։
Անկախության տարիներին, չնայած ավերակ վիճակին, եկեղեցին գյուղացիների համար շարունակել է ծառայել որպես սրբատեղի։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 20-րդ դար (1902-1907 թթ․)
Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ գյուղացիների վկայության Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 1902-1907 թթ․։ 1991 թվականին պայթեցվել է ադրբեջանցիների կողմից։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մասին տեղեկություններ է հաղորդում պատմաբան Շահեն Մկրտչյանը 1985-1989 թթ․ լույս տեսած «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» գրքի տարբեր հրատարակություններում:
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, եռանավ սրահով գմբեթավոր շինություն է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տեղական ճեղքված քար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերում։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտներն ընդհանուր տասնչորսն են, որոնցից չորսական բացվում են արևելյան, հարավային և արևմտյան ճակատներին, երեքը՝ հյուսիսային ճակատին։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ Տանիքը (նյութը, ձևը)
Բացառությամբ գմբեթի՝ ծածկը եղել է թաղակապ։ Ծածկասալերն ի սկզբանե եղել են մետաղական թիթեղներից։
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցվել է կոպտատաշ և սրբատաշ քարերով ու կրաշաղախով։ Ներսը եղել է սվաղված։
Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
20,5 մ Չափերը` լայնությունը
16 մ Չափերը` բարձրությունը
18 մ (ներառյալ գմբեթը) Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Առաքել գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։ Չափագրություններ
Առաքել, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
.
Գ․Բ․