Հին Թաղասեռի կամուրջը
Կամուրջ
Գտնվում է Թաղասեռ գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Հին Թաղասեռի գյուղատեղիի հարավային եզրով հոսող Պարզագետ սեզոնային վտակի վրա։ Կամուրջը կապում էր Պարզագետի աջ ու ձախ կողմերում տարածված Հին Թաղասեռի երկու հատվածները։ Այն կարևոր նշանակություն ուներ Դիզակի մելիքանիստ Տողի, շրջակա գյուղերի և մելիքության հարավային՝ մինչև Արաքս գետի հովտում գտնվող բնակավայրերի համար:
Կամրջի հարդարանքն անչափ զուսպ է։ Հատկանշական է հոսքընթաց ձախակողմյան խելի ճակատին ագուցված սրբատաշ զույգ քարերից մեկի վրա պահպանված խաչաքանդակը՝ շինարարական արձանագրությամբ։ «Յիշատակ է գար|մուճս Յապոն | Եկանի որդի Պաղտ| [աս]արին կողագից Փէրա|վին ՌՄԺԲ (1763)՜ ու(մ)ն / մէկ բերան Աս[տուա]ծ ողորմի»։
Միաթռիչք թաղակապ կամուրջ է։ Կառուցված է կոպտատաշ քարից, կամարները սրբատաշ են։ Կամուրջը Թաղասեռի ուշ միջնադարյան հուշարձաններից միակն է, որ ունի պահպանված արձանագրություն։ Արձանագրության մեջ Դիզակի մելիքական տան հիշատակությունը փաստում է նրա կարևոր նշանակությունը։
Հիմնական մատենագիտություն
Լուսանկարներ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել ավելին
Չափագրություններ
Գրչանկարներ
Հուշարձանների վավերագրում և անձնագրավորում
Հին Թաղասեռի կամուրջ