Քարագլխի Կուճիր շալ գերեզմանոց
Գերեզմանոց
Գերեզմանոցը գտնվում է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Քարագլուխ գյուղատեղիից ուղիղ գծով 1.5 կմ հարավ-արևմուտք՝ Կուճիր շալ կոչվող տեղանքի անտառածածկ հատվածում։ Գերեզմանոցը չի գործել առնվազն 18-րդ դարից, որի պատճառով անտառը կլանել է հուշարձանախմբի մի մասը։
Քարագխի Կուճիր շալ կոչվող տարածքի գերեզմանատան շուրջ երեք տասնյակի հասնող մահարձաններից մի մասը խաչքարեր են, մյուսները ուղղանկյունաձև, օրորոցաձև տապանքարեր և սալատապաններ։
Տարածքում կան հողմահարված և անընթեռնելի արձանագրություններով ինչպես նաև արձանագրություն չպարունակող խաչքարեր և տապանաքարեր, որոնք ոճական ու գեղարվեստական առումով վերաբերում են 11-17-րդ դարերին։
Հուշարձանախումբը հայտնաբերվելուց ամիսներ անց տարածքը բռնազավթվել է ադրբեջանական զինուժի կողմից և ուսումնասիրությունները անավարտ են մնացել։
Նորահայտ Գերեզմանոցում դաշտային ուսումնասիրությունները կատարվել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
Լուսանկարներ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել ավելին
Հուշարձանների վավերագրում և անձնագրավորում
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, խաչքար № 1
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, խաչքար № 2
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, խաչքար № 3
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, խաչքար № 4
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, խաչքար № 5
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, խաչքար № 6
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, խաչքար № 7