Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի (2021թ․)
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, խաչքար № 8
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Չունի Այլ անվանումներ
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող
Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։ Գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին, ինչի հետևանքով հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Հասցե
Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր շալ1 տեղամասում։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Քարագլուխ գյուղատեղիից մոտ 0,5 կմ հարավ-արևելք՝ նորահայտ գերեզմանոցում։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ՝ Շիկաքար լեռան արևելյան անտառապատ լանջին։ Նկարագրություն
Խաչքարը տեղահանված է, ձախակողմյան եզրամասը՝ ջարդված: Ունի փոքր չափեր, (96×40×18 սմ), շրջանաձև վերնամաս: Կենտրոնում քանդակված է մեկ մեծադիր, լայնաթև ծաղկած խաչ, որի չորս կողմերում դեռևս տեսանելի են գրեթե եղծված հյուսկեն նախշերը։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, միջնադար, 13-14-րդ դարեր Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ճարտարապետ Մանվել Սարգսյանը 1980-ական թթ․ նախնական ուսումնասիրման նպատակով այցելել և լուսանկարել է գերեզմանոցը, դաշտային հետագա ուսումնասիրությունները իրականացվել են 2021 թվականին՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն կրաքար։ Տիպը
Խաչքարն իր կառուցվածքով և գեղարվեստական հորինվածքով ենթադրաբար թվագրվում է 13-14-րդ դարեր։ Չափերը` լայնությունը
40 սմ Չափերը` բարձրությունը
96 սմ Չափերը` խորությունը, հաստությունը
18 սմ Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, ավերակ)
Վատ
Արժևորումը
Այս խաչքարը և նույն վայրում գտնվող մի քանի տասնյակի հասնող գերեզմանային կոթողները նորահայտ են և կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն ոչ միայն Քարագլուխ գյուղատեղիի և Արցախի, այլև հայկական միջնադարյան կոթողների ուսումնասիրման առումով։ ----------------------------
1Կուճիր շալ, Արցախի բարբառով՝ փոքր, հարթ տարածք։
Լուսանկարներ

...
Հիմնական մատենագիտություն
Կուճիր շալի գերեզմանոցը մատենագրության մեջ հիշատակված չէ։
Հրապարակվում է առաջին անգամ։
.
Ա․Հ․, Ա․Լ․-Ե․