Ծաղկավանք (Խրմանջուղ), Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հայրենական մեծ պատերազմում զոհված խարմանջուղցիների հուշարձանը կառուցվել է 1960-ական թվականներին։
1991 թվականի դեկտեմբերից գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից, այնուհետև ամբողջությամբ հրկիզվել։ Վնասվել է նաև հուշարձանը։ Ազատագրումից հետո գյուղը վերանվանվել է Ծաղկավանք։
2020 թվականի հոկտեմբերից Ծաղկավանք (Խարմանջուղ), գյուղը կրկին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Խրմանջուղ (Ծաղկավանք) գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Հուշարձան Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում տարածքն ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թվականի հոկտեմբեր՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ծաղկավանք (Խարմանջուղ)։
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 6,5 կմ հյուսիս-արևելք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ծաղկավանք (Խարմանջուղ) գյուղի հարավային եզրին։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 768 մ։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 20-րդ դար (1960-ական թթ․)
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տրավերտին, մարմար, երկաթբետոն
Տիպը
Հուշապատ Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին Արժևորումը
Հուշարձանը խորհրդանշում է զոհված համագյուղացիների հիշատակի հանդեպ խոր հարգանք։ Մինչև 1991 թվականի բռնի հայաթափումը յուրաքանչյուր մայիսի 9-ին այն իր շուրջն էր համախմբում գյուղում և տարբեր վայրերում ապրող համագյուղացիներին։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․