
Լուսանկարը` Արմինե Հայրապետյանի
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, տապանաքար № 3
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթողՍկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար, գլխաքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։ Գյուղատեղին բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Հասցե
Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր շալ1 տեղամասում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլուխ գյուղատեղիից մոտ 0,5 կմ հարավ-արևելք՝ նորահայտ գերեզմանոցի տարածքում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ՝ Շիկաքար լեռան արևելյան անտառապատ լանջին։ Նկարագրություն

Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Միջին չափերի (160×40×25 սմ), նեղ, երկարաձիգ, հարթ և քանդակազարդ սալատապան է, որը վերնամասում ունի փոքրիկ գլխաքար։ Կերտված է մոխրագույն կրաքարից: Ուղղանկյուն տապանաքար է ՝ 1/4 հարաբերությամբ, որի ողջ մակերեսը երիզված է լայն շղթայազարդ շրջանակով։ Շրջանակից ներս հոգևորականի ոճավորված գծային պատկերն է։ Վերջինիս աջ ձեռքում եկեղեցական արարողակարգի համար նախատեսված բուրվառն է: Տապանաքարի հորինվածքը կարծես գոտով բաժանված է երկու մասի։ Հանդերձի վրա՝ գոտուց ցած, խոր ակոսով պատկերված է հոգևորականի գավազանը, իսկ քղանցքի տակից երևում են դեպի ձախ ուղղված ոտքերը։
Ուշագրավ է նաև տապանաքարի վերնամասում տեղադրված գլխաքարի առկայությունը, որի կիսաշրջանաձև խորանի ներքո հավերժությունը խորհրդանշող վարդյակ է քանդակված։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, ուշ միջնադար։
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ճարտարապետ Մանվել Սարգսյանը 1980-ական թթ․ նախնական ուսումնասիրման նպատակով այցելել և լուսանկարել է գերեզմանոցը, դաշտային հետագա ուսումնասիրությունները իրականացվել են 2021 թվականին՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բաց մոխրագույն կրաքար
Տիպը
Գերեզմանասալ, շիրմաքար, ուղղանկյունաձև սալատապան Չափերը` երկարությունը
160 սմ Չափերը` լայնությունը
40 սմ Չափերը` բարձրությունը
40 սմ Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, ավերակ)
Լավ Արժևորումը
Կարևոր է տապանաքարային արվեստի ուսումնասիրության համար։ Առանձնանում է իր պատկերագրական և գեղարվեստական լուծումներով։ ----------------------------
1Կուճիր շալ, Արցախի բարբառով փոքր, հարթ տարածք։
Լուսանկարներ


...
Հիմնական մատենագիտություն
Կուճիր շալի գերեզմանոցը մատենագրության մեջ հիշատակված չէ։
Հրապարակվում է առաջին անգամ։
Ա․Հ․