
Լուսանկարը` Արմինե Հայրապետյանի
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, տապանաքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Չունի Այլ անվանումներ
Տեր Ոհհանի (Օհան) տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանաքար Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։ Գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին, ինչի հետևանքով հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Հասցե
Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր շալ1 տեղամասում։
1Կուճիր շալ, Արցախի բարբառով՝ փոքր, հարթ տարածք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլուխ գյուղատեղիից մոտ 0,5 կմ հարավ-արևելք՝ նորահայտ գերեզմանոցի տարածքում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ՝ Շիկաքար լեռան արևելյան անտառապատ լանջին։ Նկարագրություն
Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր շալ տեղամասի գերեզմանոցի լավ պահպանված և արձանագիր տապանաքարերից մեկն է։ Պարզատիպ, միջին չափերի (160×50×29 սմ), հարթ, ուղղանկյունաձև սալատապան է՝ մասամբ խրված հողի մեջ։ Կերտված է սպիտակամոխրագույն կրաքարից։ Տապանի ողջ մակերեսը երիզված է լայն երկգոտի շրջանակով, որի մեջ ընդգրկված է երկտող արձանագրություն` Այս է հանգիստ | Տ(է)ր Ոհհանին, թվ(ին) ՌՃԴ (1655)2։ Տողերն իրարից բաժանում է քարի ողջ երկայնքով քանդակված Տեր Ոհհանի եպիսկոպոսական գավազանը՝ գեղեցիկ զարդանախշ գլխով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, ուշ միջնադար (1655 թ․)։
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանաքարի մակերեսին փորագրված արձանագրության։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ճարտարապետ Մանվել Սարգսյանը 1980-ական թթ․ նախնական ուսումնասիրման նպատակով այցելել և լուսանկարել է գերեզմանոցը, դաշտային հետագա ուսումնասիրությունները իրականացվել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բաց մոխրագույն կրաքար
Տիպը
Գերեզմանասալ, շիրմաքար, ուղղանկյունաձև սալատապան Չափերը` երկարությունը
160 սմ Չափերը` լայնությունը
50 սմ Չափերը` բարձրությունը
29 սմ Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, ավերակ)
Լավ Արժևորումը
Հատկապես կարևորվում է թվակիր և անվանակիր արձանագրության առկայությամբ, որը փաստագրական նոր տեղեկություն է հաղորդում Քարագլուխ գյուղի պատմության ուսումնասիրության համար։ ----------------------------
2Արձանագրությունն առաջին անգամ ընթերցվել է 2021 թվականին՝ դաշտային աշխատանքների ժամանակ, Սլավա Սարգսյանի և Արմինե Հայրապետյանի կողմից։ Լուսանկարներ

...
Հիմնական մատենագիտություն
Կուճիր շալի գերեզմանոցը մատենագրության մեջ հիշատակված չէ։
Հրապարակվում է առաջին անգամ։
Ա․Հ․