Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, խաչքար № 9
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Չունի
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող

Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ։ Քարագլուխ գյուղատեղին բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Հասցե
Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր շալ1 տեղամասում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլուխ գյուղատեղիից մոտ 0,5 կմ հարավ-արևելք՝ նորահայտ գերեզմանոցի տարածքում։
Աշխարհագրական կոորդինատները
Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4,1 կմ հարավ՝ Շիկաքար լեռան արևելյան անտառապատ լանջին։
Նկարագրություն
Խաչքարը կանգուն է՝ մասամբ թեքված: Այն փոքր չափերի, սպիտակամոխրագույն կրաքարից կերտված կոթող է, որի վերնամասը կիսաշրջանաձև է։ Հորինվածքը կազմված է չորս բարձրաքանդակ, հավասարաչափ խաչաքանդակներից, որոնք իրար են ձուլված խաչաթևերի կլոր զույգ ելուստներով։
Չորս մեծ խաչաքանդակներից բացի՝ հորինվածքը լրացնում են բազմաթիվ փոքրածավալ, փորածո պարզ խաչեր։ Կոթողի խաչաքանդակային ողջ դաշտը երիզված է պարզ եզրագոտի շրջանակով։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, միջնադար, ենթադրաբար թվագրվում է 11-13-րդ դարեր։
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ճարտարապետ Մանվել Սարգսյանը 1980-ական թթ․ նախնական ուսումնասիրման նպատակով այցելել և լուսանկարել է գերեզմանոցը, դաշտային հետագա ուսումնասիրությունները իրականացվել են 2021 թվականին՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն կրաքար
Տիպը
Խաչքար, գերեզմանակոթող
Չափերը` լայնությունը
60 սմ
Չափերը` բարձրությունը
85 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
23 սմ
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, ավերակ)
Լավ
Արժևորումը
Այս խաչքարը և նույն վայրում գտնվող մի քանի տասնյակի հասնող գերեզմանային կոթողները նորահայտ են և կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն ոչ միայն Քարագլուխ գյուղատեղիի և Արցախի, այլև հայկական միջնադարյան կոթողների ուսումնասիրման համար։
----------------------------
1Կուճիր շալ, Արցախի բարբառով՝ փոքր, հարթ տարածք։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կուճիր շալի գերեզմանոցը մատենագրության մեջ հիշատակված չէ։
Հրապարակվում է առաջին անգամ։

Ա․Հ․