Լուսանկարը՝ Սլավա Սարգսյանի (2021թ․)
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, խաչքար № 6
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Չունի Այլ անվանումներ
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող
Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թվականը՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։ Գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թվականի մարտի 24-ին, ինչի հետևանքով հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Հասցե
Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6,5 հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր Շալ1 տեղամասում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Քարագլուխ գյուղատեղիից մոտ 0,5 կմ հարավ-արևելք՝ նորահայտ գերեզմանոցի տարածքում։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4,1 կմ հարավ՝ Շիկաքար լեռան արևելյան անտառապատ լանջին։ Նկարագրություն
Խաչքարը տեղահանված է, ջարդված, ստորին մասը բացակայում է: Պահպանված հատվածի չափերն են՝ 58×50×20 սմ: Կերտված է սպիտակամոխրագույն կրաքարից։ Խաչքարի ուղղանկյունաձև հորինվածքը երիզված է եզրագոտով, որի եղծված ու մամռապատ հյուսկեն զարդերը մասամբ տեսանելի են։ Կոթողի կենտրոնական դաշտը զբաղեցնում են խաչաթևերի զույգ վերջավորություններով իրար ձուլվող երկու միաչափ և միանման խաչաքանդակները։ Ենթադրաբար թվագրվում է 14-15-րդ դարեր։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Միջնադար, ենթադրաբար թվագրվում է 14-15-րդ դարեր։ Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ճարտարապետ Մանվել Սարգսյանը 1980-ական թթ․ նախնական ուսումնասիրման նպատակով այցելել և լուսանկարել է գերեզմանոցը, դաշտային հետագա ուսումնասիրությունները իրականացվել են 2021 թվականին՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն կրաքար
Տիպը
Գերեզմանային հուշակոթող, խաչքար Չափերը` լայնությունը
50 սմ Չափերը` բարձրությունը
58 սմ Չափերը` խորությունը, հաստությունը
20 սմ Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, ավերակ)
Վատ
Արժևորումը
Այս խաչքարը և նույն վայրում գտնվող մի քանի տասնյակի հասնող գերեզմանային կոթողները նորահայտ են և կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն ոչ միայն Քարագլուխ գյուղատեղիի և Արցախի, այլև հայկական միջնադարյան կոթողների ուսումնասիրման համար։ ----------------------------
1Կուճիր շալ, Արցախի բարբառով փոքր, հարթ տարածք։ Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կուճիր շալի գերեզմանոցը մատենագրության մեջ հիշատակված չէ։
Հրապարակվում է առաջին անգամ։
Ա. Հ., Ա. Լ-Ե.