Լուսանկարը՝ Սլավա Սարգսյանի
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, խաչքար № 4
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Չունի
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող

Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․` Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր շալ տեղամասի գերեզմանոց։ Քարագլուխ գյուղատեղին բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին, ինչի հետևանքով հուշարձանի ճակատագիրն անհայտ է։ 
Հասցե
Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր շալ1 տեղամասում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Քարագլուխ գյուղատեղիից մոտ 0,5 կմ հարավ-արևելք՝ նորահայտ գերեզմանոցում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4,1 կմ հարավ՝ Շիկաքար լեռան արևելյան անտառապատ լանջին։
Նկարագրություն
  
Հուշարձանը մասամբ է պահպանված։ Այն տեղահանված է, եզրամասերը՝ կոտրված։ Ունի միջին չափեր (100×60×12 սմ): Կերտված է սպիտակամոխրագույն կրաքարից։ Պարզատիպ խաչքար է: Առկա են թվով չորս ակոսային փորագրված խաչաքանդակներ՝ երկճյուղ թևերով: Վերին կենտրոնական հատվածում համեմատաբար մեծ խաչաքանդակ է, ստորին աջ և ձախ կողմերում՝ նմանատիպ երկու խաչաքանդակներ, ևս մեկը՝ ներքևի հատվածում։ Խաչաքանդակները անհամաչափ տեղադրվածություն ունեն։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
11-12-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ճարտարապետ Մանվել Սարգսյանը 1980-ական թթ․ նախնական ուսումնասիրման նպատակով այցելել և լուսանկարել է գերեզմանոցը, դաշտային հետագա ուսումնասիրությունները իրականացվել են 2021 թվականին՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն կրաքար
Պատկերագրությունը, բովանդակությունը (լուսանկարներ)


Տիպը
Խաչքարն իր կառուցվածքով և գեղարվեստական հորինվածքով կարելի է թվագրել 11-12-րդ դարեր։
Չափերը` երկարությունը
60 սմ
Չափերը` լայնությունը
100 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
12 սմ
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, ավերակ)
Միջին
Արժևորումը
Այս խաչքարը և նույն վայրում գտնվող մի քանի տասնյակի հասնող գերեզմանային կոթողները նորահայտ են և կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն ոչ միայն Քարագլուխ գյուղատեղիի և Արցախի, այլև հայկական միջնադարյան կոթողների ուսումնասիրման համար։
----------------------------
 1Կուճիր շալ, Արցախի բարբառով փոքր, հարթ տարածք։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կուճիր շալի գերեզմանոցը մատենագրության մեջ հիշատակված չէ։
Հրապարակվում է առաջին անգամ։



Ա․Հ․