Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Չունի
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող
Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
 Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․` Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր շալ տեղամասի գերեզմանոց։ Քարագլուխ գյուղատեղին բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին, ինչի հետևանքով հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Հասցե
Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր շալ1 տեղամասում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Քարագլուխ գյուղատեղիից մոտ 0,5 կմ հարավ-արևելք՝ նորահայտ գերեզմանոցում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4,1 կմ հարավ՝ Շիկաքար լեռան արևելյան անտառապատ լանջին։
Նկարագրություն
Խաչքարը կանգուն է իր տեղում։ Ունի միջին չափեր և կիսաշրջանաձև վերնամաս: Կերտված է սպիտակամոխրագույն կրաքարից։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
13-14-րդ դարեր, Խաչքարն իր կառուցվածքով և գեղարվեստական հորինվածքով կարելի է թվագրել 13-14-րդ դարեր։
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ճարտարապետ Մանվել Սարգսյանը 1980-ական թթ․ նախնական ուսումնասիրման նպատակով այցելել և լուսանկարել է գերեզմանոցը, դաշտային հետագա ուսումնասիրությունները իրականացվել են 2021 թվականին՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն կրաքար
Պատկերագրությունը, բովանդակությունը (լուսանկարներ)
Լուսանկարը՝ Սլավա Սարգսյանի
Կամարաձև վերնամասով այս կոթողի կենտրոնական դաշտը երիզված է լայն հյուսկեն շրջանակով, որը լավ չի պահպանվել։ Շրջանակից ներս խորաքանդակ կենտրոնական Ծաղկած խաչն է։ Վերջինիս լայնացող թևերն ավարտվում են երկուական անվարժ հյուսված, կլորավուն, բողբոջաձև երեքտերևուկներով։ Խաչաթևերը ծածկված են բուսական զարդաձևերով, որոնք կենտրոնում իրար են միանում շրջանակի հյուսվածազարդը կրկնող ծակոտկեն վահանակով։ Հորիզոնական թևերից վերև` աջից ու ձախից, կան ևս երկու խորաքանդակ խաչեր, որոնց չորս թևերը պսակվում են կլոր նախշերով։ Կոթողի վերին գոտում՝ կիսակլոր խորանի մեջ, նույնպես լայնացող թևերով խաչաքանդակ է։ Վերջինիս աջ և ձախ թևերի տակ պարզատիպ, ակոսաձև փորագրված խաչապատկերներ են, իսկ խորանից դուրս, որպես հյուսկեն շրջանակի շարունակություն, կրկին երկու խորաքանդակ խաչեր են ամբողջացնում հորինվածքը։ 
Չափերը` լայնությունը
70 սմ
Չափերը` բարձրությունը
95 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
30 սմ
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, ավերակ)
Լավ
Արժևորումը
Այս խաչքարը և նույն վայրում գտնվող մի քանի տասնյակի հասնող գերեզմանային կոթողները նորահայտ են և կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն ոչ միայն Քարագլուխ գյուղատեղիի և Արցախի, այլև հայկական միջնադարյան կոթողների ուսումնասիրման համար։
----------------------------
 1Կուճիր շալ, Արցախի բարբառով փոքր, հարթ տարածք։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կուճիր շալի գերեզմանոցը մատենագրության մեջ հիշատակված չէ։
Հրապարակվում է առաջին անգամ։




Ա․Հ․, Ա. Լ-Ե.