Հին Թաղասեռի կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ Հատուկ անունը
Հին Թաղասեռի կամուրջ Այլ անվանումներ
Հին շենի կամուրջ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1763 թվականին։ Պատերազմից առաջ կամուրջը գտնվում էր բավարար վիճակում և օգտագործվում էր։ Հետպատերազմյան վիճակի մասին տեղեկությունները բացակայում են։ Սկզբնական պատկանելությունը
Թաղասեռ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղասեռ։ Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղասեռ գյուղ, Հին Թաղասեռ գյուղատեղի։ 2020 թ․ հոկտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Տեղագրությունը
Հին շենի կամուրջ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Թաղասեռ գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Հին Թաղասեռի գյուղատեղիի հարավային եզրով հոսող Պարզագետ սեզոնային վտակի վրա։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Ծովի մակերևույթից բարձր է 910 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Պարզագետ գետակի վրա: Նկարագրություն
Կամուրջը կապում էր Պարզագետի աջ ու ձախ կողմերում տարածված Հին Թաղասեռի երկու հատվածները։ Այն կարևոր նշանակություն ուներ Դիզակի մելիքանիստ Տողի, շրջակա գյուղերի և մելիքության հարավային՝ մինչև Արաքս գետի հովտում գտնվող բնակավայրերի համար:
Պատերազմից առաջ կամուրջը գտնվում էր բավարար վիճակում և օգտագործվում էր մինչև 2020 թվականը։ Հետպատերազմյան վիճակի մասին տեղեկությունները բացակայում են։ Միաթռիչք թաղակապ կամուրջ է։ Կառուցված է կոպտատաշ քարից, կամարները սրբատաշ են։ Ունի շինարարական արձանագրություն․ «Յիշատակ է գար|մուճս Յապոն | Եկանի որդի Պաղտ| [աս]արին կողագից Փէրա|վին ՌՄԺԲ (1763) ու(մ)ն / մէկ բերան Աս[տուա]ծ ողորմի»1։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
1763 թ․, Դիզակի մելիքություն։ Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ կամրջի հոսքընթաց ճակատի ձախակողմյան խելին ագուցված շինարարական արձանագրության կառուցվել է 1763 թվականին։ Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
1982, Բարխուդարյան Ս․, Դիվան հայ վիմագրության, պրակ V։2009, Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները։
Պատմական համառոտ տեղեկանք
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք, թաղակապՇինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, կրաշաղախ Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցվել է կոպտատաշ և սրբատաշ կրաքարով, ամրացված է կրաշաղախով։ Հարդարանքը
Կամրջի հարդարանքն անչափ զուսպ է։ Հատկանշական է հոսքընթաց ձախակողմյան խելի ճակատին ագուցված սրբատաշ զույգ քարերից մեկի վրա պահպանված խաչաքանդակը՝ շինարարական արձանագրությամբ։ Տիպը
Միաթռիչք-Կամարակապ կամուրջ Չափերը` երկարությունը
7,6 մ Չափերը` լայնությունը
3 մ Չափերը` բարձրությունը
3 մ Թռիչքի երկարությունը
3,68 մ Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, ավերակ)
Միջին Արժևորումը
Կամուրջը Թաղասեռի ուշ միջնադարյան հուշարձաններից միակն է, որ ունի պահպանված արձանագրություն։ Արձանագրության մեջ Դիզակի մելիքական տան հիշատակությունը փաստում է նրա կարևոր նշանակությունը։ ----------------------------
1Արձանագրության տարբեր ընթերցումները տե՛ս՝
Չափագրություններ
Հին Թաղասեռի կամուրջը
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի
Լուսանկարներ
Գրչանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուդարյան Ս., 1982 - Բարխուդարյան Սեդրակ, Դիվան հայ վիմագրության, պրակ V, Արցախ, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982։
Կարապետյան Ս․, 2009 - Կարապետյան Սամվել, Արցախի կամուրջները, Երևան, 2009:
Գ․Բ․