Լուսանկարը՝ Սլավա Սարգսյանի
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց
Հուշարձան
Տիպային անվանումը
Գերեզմանոց
Հատուկ անունը
Կուճիր շալի գերեզմանոց
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սկզբնավորվել է առնվազն 11-րդ դարում և գործել մինչև 17-րդ դարը։
Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Կուճիր շալի գերեզմանոց


Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Թվով 20 խաչքար ու տապանաքար։ Խաչքար № 1, խաչքար № 2, խաչքար № 3, խաչքար № 4, խաչքար № 5, խաչքար № 6, խաչքար № 7, խաչքար № 8, խաչքար № 9, խաչքար № 10, խաչքար № 11, խաչքար № 12, խաչքար № 13, խաչքար № 14, խաչքար № 15, տապանաքար № 1, տապանքար № 2, տապանաքար № 3, տապանաքար № 4։ 
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։ Քարագլուխ գյուղատեղին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից 2022 թ․ մարտի 24-ից։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Հասցե
Ասկերանի շրջան, Խրամորթ, Քարագլուխ գյուղատեղի
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր շալ1 տեղամասում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խրամորթ գյուղից 1,5 կմ հյուսիս-արևմուտք, Քարագլուխ գյուղատեղիից՝ մոտ 0,5 կմ հարավ-արևելք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ։
Նկարագրություն
Քարագլուխ գյուղը հետագայում մտել է Խաչեն գավառի, իսկ ավելի ուշ՝ Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։ Հյուսիսից և հարավից շրջապատված է լեռներով, մուտքը միայն արևելյան և արևմտյան կողմերից է։ Բնակիչների մի մասը բնիկ է, մյուս մասն էլ այստեղ է տեղափոխվել Սյունիքի Արավուս (Արևիս), Դարբաս (Դարապաս) գյուղերից և Բարգուշատից։ Եղել է Գանձասարի վանքապատկան գյուղերից մեկը։ Գյուղի Շիկաքար բերդը պատմական տարբեր հանգրվաններում կարևոր ու նշանակալի դեր է խաղացել Արցախի պաշտպանության գործում։ 1981 թվականից անբնակ է։ Գերեզմանոցը գտնվում է Քարագլուխ գյուղատեղիից ուղիղ գծով 1,5 կմ հարավ-արևմուտք՝ Կուճիր շալ կոչվող տեղանքի անտառածածկ հատվածում։ Գերեզմանատան շուրջ երեք տասնյակի հասնող մահարձանների մի մասը խաչքարեր են, մյուսները՝ ուղղանկյունաձև, օրորոցաձև տապանաքարեր և սալատապաններ։ Այն չի գործել առնվազն 18-րդ դարից, որի պատճառով անտառը կլանել է հուշարձանախմբի մի մասը։ Հողի երեսին երևում են առնվազն երեք տասնյակի հասնող տապանաքարեր և խաչքարեր, որոնք վերաբերում են 11-17-րդ դարերին։ Հուշարձանախումբը հայտնաբերվելուց ամիսներ անց տարածքը բռնազավթվել է ադրբեջանական զինուժի կողմից, և ուսումնասիրությունները անավարտ են մնացել։ 
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
11-17-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Թվագրման հիմնավորումը՝ ըստ պատկերագրության և սակավաթիվ վիմագրերի։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ճարտարապետ Մանվել Սարգսյանը 1980-ական թթ․ նախնական ուսումնասիրման նպատակով այցելել և լուսանկարել է գերեզմանոցը, դաշտային հետագա ուսումնասիրությունները իրականացվել են 2021 թվականին՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Հնագիտական մաս՝ շերտագրությունը, գտածոները
Լուսանկարը՝ Սլավա Սարգսյանի
Հուշարձանախումբը հանգամանորեն ուսումնասիրված չէ․ այն նորահայտ է։ Տարածքում կան հողմահարված և անընթեռնելի արձանագրություններ, ինչպես նաև արձանագրություն չպարունակող խաչքարեր և տապանաքարեր, որոնք ոճական ու գեղարվեստական առումով վերաբերում են 11-17-րդ դարերին։
Տիպը
Գերեզմանոց
Չափերը` երկարությունը
70 մ
Չափերը` լայնությունը
50 մ
Չափերը` բարձրությունը
3000 քմ
Չափերը` տարածքի մակերեսը
3000 քմ
Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, ավերակ)
Միջին
Արժևորումը
Քարագլուխ գյուղի պատմական անցյալի, ինչպես նաև հայկական միջնադարյան խաչքարագործության ուսումնասիրության համար կարևոր նշանակություն ունի։
----------------------------
 1Կուճիր շալ, Արցախի բարբառով փոքր, հարթ տարածք։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կուճիր շալի գերեզմանոցը մատենագրության մեջ հիշատակված չէ։
Հրապարակվում է առաջին անգամ։



Ա․Հ․